Մենթորի էջ. փորձի փոխանակում:

Սեպտեմբեր

Կրթահամալիրում մի շարք գեղեցկագույն ավանդույթներից մեկն է նոր աշխատակիցների հետ մենթորական աշխատանքը: Երբ մուտք ես գործում մի նոր միջավայր աշխատանք, այն էլ մանկավարժություն իրականացնելու, միշտ լիքը հարցեր են առաջանում: Այդ հարցերի պատասխանները ունենալը միշտ օգնում է արագ հարմարվելու, որի արդյունքում շահող է դուրս գալիս սովորողը, ապա նաև մասնագետը: Գոյություն ունի «մասնագիտական այրում» արտահայտությունը, որ շատ արագ սպառում և հոգնեցնում է մասնագետին: Կրթահամալիրում առաջին և դեռևս միակ «բախումը» տեղի ունեցավ բլոգավարման մեթոդով դասընթացը, ծրագրերը, նախագծերը կազմելու հմտությունը, սկզբունքները, որի հետ բախումը կամ կարող էր հետաքրքիր և ստեղծագործ դառնալ, կամ ծանրանալ իբրև մի բեռ: Ընկեր Արևիկի հետ մենթորական, փորձի փոխանակման աշխատանքը ձևավորվեց հետաքրիր ու ստեղծագործ ձևաչափով: Միասին քննարկումներով սկսեցինք կազմել իմ սեպտեմբեր ամսվա նախագծերը: Բովանդակային և տեխնիկական բոլոր հարցերը քննարկել ենք միասին, ընկեր Արևիկը միշտ հաշվի է առել իմ բոլոր առաջարկները, ուղղորդել: Ամենօրյա աշխատանքային գործընթացով, երբեմն նաև տանից հեռավար մեթոդով արագ հրատապ հարցերի պատասխանները ստանալով հունցվում, ձևավորվում է ընկեր Անիի աշխատարանը: Այն կրթահամալիրի առանձնահատկություններով ձևավորվում է մենթորի ուղղորդմամբ:

Այսպես միասին կազմել ենք իմ սեպտեմբեր ամսվա նախագծերը , լրացրել ենք Մայրենիի ուսուցումը ՄՍԿՀ-ում, Ուսումնական օրացույց, Սովորողների բլոգներ էջերը, կազմել ենք Մայրենի 6-րդ դասարան էջը, որտեղ հիմնականում ամփոփվում է ուսումնական նախագծերը, առաջադրանքները և որը հանդիսանում է հիմնական կապ սովորողների հետ: Սեպտեմբեր ամսվա ընթացքում մասնակցել եմ մի շարք դասալսումների, ունեցել ենք մանկավարժական հեղինակային նախագծերին առնչվող քննարկումներ, ստուգել ենք սովորողների բլոգները, առաջիկայում էլ պատրաստվում ենք գնահատման:

Հոկտեմբեր

Արևիկ Ներսիսյանի հետ ամբողջ ամսվա ընթացքում քննարկել ենք դասընթացը,անհատ սովորողների հետ կապված ուսումնական մոտեցումները, պլանները: Աշխատել ենք առցանց և դեմ առ դեմ սկզբունքով: Միասին կազմել ենք հոկտեմբեր ամսվա աշխատակարգը, Նոյեմբեր ամսվա նախագծերը: Միասին քննարկել ենք հանդիպումների կազմակերպման ընթացքը և բովանդակությունը, նախաձեռնել ենք կազմակերպել հանդիպում Երազիկ Գրիգորյանի հետ: Մշակել ենք, բայց դեռևս չենք իրականացրել Մեղրաձորն աշնանը ճամփորդությունը:

Միասին մշակած նախագծերն են՝

Կոմիտաս

Կռունկը

Բանաստեղծություններ հայրենիքին նվիրված

Հարցազրույցներ պապիկների հետ

Թարգմանչաց տոն-արցախյան բարբառ

Թագմանչաց տոն-ռուսերեն

Աուդիոնյութերի ստեղծում.Սովորող-սովորեցնող

Նոյեմբեր

Նոյեմբեր ամիսը ինձ համար խիստ տարբերվում էր նախորդ երկու ամիսներից, նախ նրանով, որ փոքր ինչ ավելի շատ էի ծանրաբեռնված և նաև այս ամիս կարծես թե ավելի վարժ սկսեցի ինքնուրույն աշխատել և սովորական ուսումնական գործընթացից որոշ տարբերվող նախագծեր նախաձեռնեցի: Սովորողների ցանկությամբ և նախաձեռնությամբ այցելեցինք Հարավային դպրոց-պարտեզ, կազմակերպեցի հանդիպում ժամանակակից ստեղծագործող Երազիկ Գրիգորյանի հետ: Սովորողները պատրաստվեցին և մասնակցեցին Քրիստինե Հովսեփյանի նախաձեռնությամբ իրականացված Գորհար Գալստյանի հետ հանդիպմանը: Այս բոլոր նախագծերի իրականացման ընթացքում Արևիկ Ներսիսյանը եղել է իմ կողքին անընդհատ ուղղորդելով, խորհուրդ տալով և օգնելով: Միասին կազմել ենք նոյեմբեր ամսվա հաշվետվությունների փաթեթը: Մի նկատառում ևս. չնայած նրան, որ առաջադրաքները, ընթերցանության նյութերը կազմում եմ ինքնուրույն, կարծում եմ նախագծային աշխատանքները ավելի ամբողջական դարձնելու համար դեռևս աշխատելու շատ բան կա:

Դեկտեմբեր

Շարունակվում են իմ և Արևիկ Ներսիսյանի համատեղ աշխատանքները: Այս ամիս շատ ենք քննարկել սովորողների հետ կապված առանձնահատուկ դեպքերը, որոնք առկա են միշտ և անվերջանալի են, անսահմանափակ: Արևիկը ներկայացրել է կրթահամալիրում դեկտեմբեր ամսին իրականացվող նախատոնական ընթերցանության նյութերը, ծրագերը, ուսումնական փաթեթները: Նախապատրաստվել ենք Մեդիաուրբաթին: Միասին քննարկելով կազմել եմ գործնական քերականության առաջադրանքները: Արևիկը մանրամասնորեն ներկայացրել է հունվարի ուսումնական ճամբարի մանրամասները, բնույթը, առանձնահատկությունները, միասին կազմել ենք իմ հունվարյան ճամբարի նախագիծը: Արևիկի հետ քննարկել ենք հունվար ամսից ինքնագնահատման մեթոդին անցնելը:

Հունվար

Հունվարին կարծես մի երկրորդ նորամուտ լիներ կրթահամալիր: Ամեն ինչ կարծես, թե նորից սկսվեց: Ճամբարային, ստուգատեսային խրախճանք էր, որն ինձ համար նորություն էր և այդ ամենը հասկանալ, այդ ամենին ծանոթանալ և իրականացնել էր պետք: Արևիկը շատ մանրամասնորեն դեռևս դեկտեմբեր ամսից ներկայացնում էր հունվարի գործունեության բնույթը, ուղղորդում, խորհուրդներ տալիս: Հունվարի իմ ջոկատը հիմնականում կազմավորվեց այն սովորողներից, ովքեր չէին ընտրել ջոկատ, խմբում կար 36 սովորող, բայց հաճախում էին միջին հաշվով 15-ը: Ճամբարի ընթացքում, քանի որ, ես ծանրաբեռնվածություն ունեի նաև Հարավային դպրոց-պարտեզում Միջին դպրոցի իմ ջոկատին միացավ ընկեր Ինան, որ միասին, իրար փոխարինելով համակարգենք ջոկատի գործունեությունը: Ջոկատի մասին ամփոփ հաշվետվությունն այստեղ:

Արևիկը ներկայացրեց օրացույցով նախատեսված 3-րդ ուսումնական շրջանի մայրենիի ստուգատեսային նախագծերը՝ Տերյան, Թումանյան, Չարենց: Ես ծանոթացա կրթահամալիրի ուսումնական փաթեթներին և կազմեցի նախագծերը. Երրոդ ուսումնական շրջան, Վահան Տերյան, Բառարանային ֆլեշմոբ, Տերյանի ուսումնական բանաստեղծությունները: Առաջիկայում կկազմենք ինքնագնահատման միջոց, կազմում ենք Թումանյանի և Չարենցի նախագծերը:

Փետրվար

Փետրվարը բավականին առատ էր նախագծերի և անելիքների բազմազանությամբ: Նախագծեր մշակել էր պետք Թումանյանի, Տերյանի, Չարենցի ուսուցման համար: Նաև տիկին Մարիետի հանձնարարությամբ պետք է լրամշակեի Չարենցի ուսումնական փաթեթը: Չնայած այն բանին, որ օրեցօր ես զգում եմ ինչպես է ինձ համար նախագծային, հեղինակային մանկավարժությւոնը դառնում ավելի մատչելի, այնուամենայնիվ դեռ լիքը հարցեր կան, որոնց պատասխանները ինքնուրույն դժվարանում եմ գտնել: Ընկեր Արևիկի ուղղորդմամբ, խորհրդով կազմել եմ Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի , Վահան Տերյանի նախագծերը, ճամփորդության նախագիծը, Մխիթար Սեբաստացու ծննդեան օրվա բառարանային ֆլեշմոբի նախագիծը, ես հավաքել եմ Տերյանը երգերում նախագիծը:

Մարտ

Մարտը Չարենցի ամիսն էր, կազմել ենք Եղիշե Չարենցի ուսումնական նախագիծը, Չարենցի բանաստեղծությունների փաթեթը, Մշակել ենք Չարենցի տուն-թանգարան ճամփորդության նախագիծը, լրամշակել կրթահամալիրյան Եղիշե Չարենց նախագիծը :

Դժվարություն կար Գործնական քերակնության բաժինների հարցում, Արևիկի հետ քննարել ենք և իր ուղղորդմամբ կազմել եմ փաթեթները, Գոյական, նաև այս ուսումնական տարվա հաջորդական առաջադրանքները, խոսքի մասերի ուսուցման առանձնահատկությունները:

Արդեն սովորական դարձած մանկավարժական մոտեցումների քննարկումներ ենք ունենում օրվա ընթացքում առաջացած հարցերի, խնդիրների, անհատական օրինակների շուրջ: Շարունակում ենք քննարկել նախագծային կրթության առանձնահատկություններն ու ես շարունակում եմ Արևիկից սովորել:

Ապրիլ

Ապրիլիը մի տեսակ խաղաղ անցավ, այնպիսի տպավորություն է, որ հունի մեջ եմ ընկել, ավելի քիչ եմ Արևիկին անհանգստացրել, բայց առանց մենթորական աշխատանքի ծրագրային, նախագծային, մեթոդական դժվարություններն ու սխալները ավելի շատ ու շոշափելի կլինեին: Միասին քննարկել ենք գործնական քերականության բովանդակային մասը, Արևիկի օգնությամբ գրքից օգտվելով կազմել եմ առաջադրանքների փաթեթները. սա, այս մեկը , և այս մեկը: Այս ամիս սովորողների հետ թարգմանաչական աշխատանքներն ավելի շատ եմ ուշադրություն դարձրել: Ուսումնական շաբաթների առաջադրանքների փաթեթները այստեղ են: Արևիկը ուղղորդում է

Արևիկի հետ նաև շարունակում ենք աշխատել նախագծեր մշակելու նրբությունների վրա. Արատեսի նախագիծը, Չարենցի տուն-թանգարնի նախագիծը: Շարունակում ենք քննարկել գնահատման մեխանիզմներն ու նրբությունները: Քննարկել ենք մայիսյան հավաքի առանձնահատկությունները և մշակել նախագիծը, որը դեռ մշակման փուլում է: Արևիկը հաճախ է խոսում նաև բլոգի տեսքի և արդյունավետ օգտագործման նրբությունների մասին: