Նախագծեր

Թատրոն՝ ավտոբուսում. Theater Bus

Ավտոբուսի թատրոնը դպրոցի բակում

Դեռ վաղուց, երբ աղջկաս տանում էի Հարավային դպրոց-պարտեզ, ինչպես ժողովուրդն է ասում «աչքս այս ավտոբուսի վրա էր», որը տեղակայված է դպրոցի բակում և ծառայում է, որպես պահեստ: Ամեն անգամ մոտով անցնելուց մտովի պատկերացնում էի այն վերանորոգած, կոկիկ, գեղեցիկ թատրոն սարքած, որտեղ երեխաները ներկայացումներ են խաղում կամ դիտում, որտեղ համերգային փոքրիկ ծրագրեր են կյանքի կոչվում, մի խոսքով՝ ավտոբուս, որտեղ մշակութային կյանքն է եռում, որը ցանկալի և սիրելի մի փոքրիկ անկյուն է դպրոցականների և բոլոր արվեստասերների համար: Որքան տրվում էի երևակայությանս, այնքան հիմնավորվում էր ավտոբուսը թատրոն սարքելու առաջին հայացքից խենթ թվացող գաղափարը: Ներկայացնեմ հիմնականները՝

Շարունակել կարդալ
Նախագծեր

Ստվերների թատրոնը՝ ճամբարում

Խաղում ենք ստվերներով և զարգացնում թիմային աշխատանքի հմտությունները:

Ծրագրում՝

  • Ստվերների ներկայացում. Պապն ու Շաղգամը (որպես միասնական աշխատանքի լավ օրինակ) 
  • Թիմային ժամանցային խաղեր
  • Թիմային նկարչություն
  • Կավագործություն
  • Ճամփորդություն
Կարդալ ավելին
Նախագծեր

Համագործակցություն կրթահամալիրի հետ. ամփոփ

Ստորև ներկայացված են նախորդ 2022-2023 ուս. տարվա ընթացքում ՄՍԿՀ Հարավային դպրոց-պարտեզ-ի 3.3 դասարանի դասվար Արաքս Հովհաննիսյանի հետ համագործակցությամբ իրականացված աշխատանքները լուսաբանող հղումները: