Ճամփորդություններ

Բուն Բարեկենդանը Մեղրաձորում: Թատրոնի փորձի փոխանակման նախագիծ:

Նպատակը՝ հայրենաճանաչողություն, փորձի փոխանակում, համայնքային մշակույթի հետ ծանոթացում, հետագա համագործակցություն:

Խնդիրները՝ այցելել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Սամվել մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն, հանդիպել «Ավետիս» ստվերախաղքի մանկական թատերախմբի ստվերների թատրոնի խմբին, դիտել ներկայացում, այնուհետև շրջել կենտրոնում տնօրեն Գոհար Գոգոլյանի հետ նախատեսված ծրագրով (տես՝ ծրագիր բաժնում): Խմբի հետ ծանոթացել ենք «Ստվերախաղքի համահայկական երրորդ փառատոն»-ի ժամանակ:

Ժամանակահատվածը՝ 11.02.2024, մեկնումը՝ 9:30-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, վերադարձ 17:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Պատասխանատուներ՝ Անի Ղարաբեկյան (հեռ. 055292218, էլ. հասցե ani-kaplanyan@mskh.am), համագործակցություն Սոնա Փափազյանի հետ

Եղանակը՝ կարող եք ծանոթանալ այստեղ

Ճանապարհը՝ այստեղ

Անհրաժեշտ իրեր՝ գլխարկ, տաք հագուստ, բրդուճներ (ցանկալի է սպիտակուցով հարուստ, առողջ սնունդ, ցանկալի չէ քիմիական պարունակությամբ հարուստ, պահածոյացված կամ կրեմային ուտելիքներ, գազավորված ըմպելիքի փոխարեն էլ ջուր և թեյ), լիցքավորված հեռախոսներ՝ գեղեցիկ հուշեր ունենալու համար:

Անհրաժեշտ գումար՝  30.000 դրամ, որպես ճանապարհածախս: Վճարում են ծնողները:

Ծրագիրը՝

09:00-մեկնում

10:30 -Ժամանում

10:30-11:00 Բրդուճների համտես

11:00-11:30 Ստվերների թատրոն, փորձի փոխանակում

11:30-13:30 Փոխինձ աղալ, պատրաստել և համտեսել,

ճաշ 13:30- Համայնքային ծես, Ազգային խաղեր (հոլ, չիլիկ դաստա, պարանքաշոցի, փեդքաշոցի, աքլորակռիվ)

15:00 Այցելություն Մեղրաձորի ազգագրության և հնագիտության հավաքածու

17:00 Վերադարձ Բաբաջանյան 25, Մայր դպրոց, երթուղիների կայանատեղի

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի «Մրջունիկներ» թատերախմբի «Պոչատ աղվեսը» ներկայացման դերակատարներ, 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Փողինձի ծես

Նախապատրաստական աշխատանքներ՝ պատրաստում ենք դիմակներ, սովորում ենք ազգային խաղեր խաղալու համար

Մասնակիցներ՝

  1. Մենուա Հովասափյան-5.2
  2. Արեգա Հովհաննիսյան-4.1
  3. Արփի Ղարաբեկյան-4.3
  4. Ալիսա Բաղդասարյան-4.3
  5. Անգել Ավագյան-4.2
  6. Նանե Կյուրեղյան-4.1
  7. Լուսե Կյուրեղյան-4.1
  8. Միա Կյուրեղյան-4.1