Ճամփորդություններ·Նախագծեր

Այցելություն Շուշեցիների արհեստանոց: Ստվերների թատրոն, արցախյան կարպետ

Նպատակը՝ Ազգագրության փառատոնի շրջանակներում ծանոթանալ արցախյան կարպետագործությանը, լսել և սովորել արցախյան բարբառը. շփման լեզուն և ներկայացման մեջ բարբառի օգտագործում: Ծանոթանալ ստվերների թատրոնի հետ, դիտել ներկայացում, լսել նախկինում Հայաստանում շատ կիրառվող, բայց այժմ մեռնող արվեստի մասին:

Խնդիրները՝ դիտել ստվերների ներկայացում, մասնակցել վարպետության դասի՝ նկարչական և երաժշտական ձևավորում, բեմադրական աշխատանքներ, տիկնիկագործություն: Դիտել Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»  ստվերների ներկայացումը, որը 2021թ-ին Համահայկական ստվերների փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ներկայացում» անվանակարգին: Ներկայացման մեջ օգտագործվում է արցախյան և Լոռվա բարբառները: Ծանոթանալ կարպետի ստեղծման ողջ ընթացքին, արցախյան կարպետագործության նախշերին: Կենցաղում լսել արցախյան բարբառը:

Մասնակիցներ՝ տարատարիք, Միջին դպրոցի և Հարավային դպրոց-պարտեզի թատրոնի ընտրության գործունեությամբ սովորողներ

Ժամանակահատվածը՝ 12.01.2024-ին, 10:00-ին շարժվում ենք Հարավային դպրոց-պարտեզի բակից, վերադարձ՝ 12:30 Հարավային դպրոց-պարտեզ

Պատասխանատուներ՝ Անի Ղարաբեկյան (055292218) , Աննա Գանջալյան

Հասցե՝ Քոչար 13, Նկարիչների շենք, շուշեցիների արհեստանոց

Վերջնարդյունք՝ ֆոտոպատումներ, պատումներ, տեսաձայնագրություններ, սովորողներն իրենց բլոգում ներկայացնում են օրվա մասին շեշտելով այն արցախյան բառերը, որոնք սովորեցին այցի ընթացքում:

Անհրաժեշտ գումար՝ յուրաքանչյուր սովորող /20 հոգու դեպքում/ վճարում է 2500 դրամ, նախատեսված մեքենայի և այցելության տոմսի համար:

Մասնակիցներ՝

  1. Մենուա Հովսեփյան
  2. Նանե Կյուրեղյան
  3. Լուսե Կյուրեղյան
  4. Միա Կյուրեղյան
  5. Վիկտորիա Սահակյան
  6. Էդուարդ Միքայելյան
  7. Արեգա Հովհաննիսյան
  8. Ֆրեդ Հակոբյան
  9. Անգել Ավագյան
  10. Միքայել Թառլոյան
  11. Եվա Ցիրումյան
  12. Սոֆի Մկրտչյան
  13. Սաթենիկ Աբրահամյան
  14. Միլենա Դաղբաշյան
  15. Ջորջ Հովհաննիսյան
  16. Հարություն Թովմասյան
  17. Ինեսա Գասպարյան
  18. Փյունիկ Առաքել
  19. Արմեն Հակոբյան
  20. Եվա Սուվուրյան

Ամփոփումն՝ այստեղ:

Оставьте комментарий