Մայրենի 6·Նախագծեր

Ազգագրության փառատոն: Ձմեռային ճամբար: Խաղում ենք արցախյան բարբառ:

Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել արցախյան բարբառին, ուսումնասիրել բարբառային բառերը:

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ժամանկահատվածը՝ հունվար, փետրվար ամիսներ

Նկարագրություն՝ ըստ խաղի կանոնների խաղում են թիմեր, մեր պարագայում թիմերը բացկացած կլինեն բարբառակիր (ոչ միայն արցախյան) և ոչ բարբառակիր սովորողներից, մինչև հիմնական՝ մրցութային խաղը, սովորողները ըստ խաղաքարտերի կսովորեն արցախյան բառերը, քարտերում կան երկու՝ արևելահայերեն և արցախյան տարբերակները: Սովորելու ընթացքը կարող է լինել տարբեր ջոկատներում: Ընթացքում ցանկալի է, որ բառերը կիրառվեն նաև փոքրիկ կենցաղային նախադասությունների մեջ, որպեսզի սովորած բառը հիմնավոր տպավորվի սովորողի մեջ:

Մրցութային թիմերի խաղի ընթացքը հետևյալն է. թիմի անդամներից մեկը կարդում է բարբառային կամ արևելահայերեն բառը, մյուս անդամները պետք է ասեն համարժեք բառը: Հաղթող է ճանաչվում այն թիմը, ով ավելի շատ բառեր է կարողացել փոխադրել:

Խաղի քարտերը շատ են, ներառում են 1000 բառ, կարող ենք խաղալ մաս-մաս:

Համակարգողներ՝ Անի Ղարաբեկյան, Կարինե Պետրոսյան, մայրենիի դասավանդողներ

Ընթացքը՝ մի խումբ սովորողներ սովորում են քարտերի բառերը, հետո փոխանակում են քարտերը, սկզբի համար կօգտագործենք քարտերի կեսը՝ 500 բառ, երկրորդ փուլում յուրաքանչյուր խումբ ինքն է բաժանվում խմբերի, խմբերը կարող են բաղկացած լինել երկու հոգուց: Երրորդ փուլի ժամնակ խաղում են թիմերն արդեն իրար հետ: Երրորդ փուլի ժամնակ ներկա կլինի նաև կրթահամալիրի ծնող, ստեղծագործող, ծնունդով արցախցի Հերմինե Ավագյանը:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ, տեսաձայնագրություններ

Оставьте комментарий