Նախագծեր

Ազգագրության փառատոն

Ազգագրության փառատաոնին նախատեսում եմ իրականացնել 4 նախագիծ: Մասնակիցները տարատարիք՝ Հարավային դպրոց-պարտեզի և Միջին դպրոցի սովորողներ:

Թատրոն

Նախատեսում ենք այցելել Այրոգի ստվերների թատրոն, այցելության վայրը՝ Ժողովրդական արվեստի թանգարան, կդիտենք ստվերների թատրոն, կշրջենք թանգարանում, կունենանք վարպետության դաս: Շեշտը կդրվի հին ժամանակներում շատ կիրառվող, բայց այժմ մարող արվեստի՝ ստվերների թատրոնի հայաստանյան պատմության, վարպետության դասի վրա, կդիտենք ներկայացում:

Արցախյան: Այնուհետև կայցելենք Շուշեցիների արվեստանոց, կդիտենք Հ. Թումանյանի Մի կաթիլ մեղրը ներկայացումը, նեկայացման երաժշտությունը դասական է, պիեսը Դավիթ Մաթևոսյանինը, կիրառվում է արցախյան և Լոռվա բարբառները, մանրամասները էջում կան, այնուհետև կծանոթանանք արցախյան կարպետագործությանը: Նախագիծն այստեղ:

Տարազ

Կրթահամալիր Միջին դպրոցի և Հարավային դպրոց-պարտեզի տեխնոլոգների հետ համատեղ կիրականցվի հանդիպում, վարպետության դաս ազգագրետ, հնագետ Վահե Քոթանյանի հետ: Թեման հիմնականում կլինի հայկական զարդանախշերը, հայական տարազի ճանաչելիություն, տարազի և բեմական հագուստի տարբերակում, շուկայում առկա կեղծ տեսականի, գործնական աշխատանք:

Գյուղի ֆոլկլոր

Այցելություն Մեղրաձոր, փոխինձ, ազգային խաղեր, ստվերների ներկայացում և այլ,նախագիծն այստեղ:

Եռօրյա ճամփորդություն դեպի Լոռի: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանի հետ այցելել Հեքիաթի տուն և գյուղական միջավայրում նշել Սուրբ Սարգիսի տոնը, ծրագրում ներառված է լինելու նաև ազգային խոհանոցը, մանրամասները քննարկվում են, ավարտվելուն պես կբերեմ նախագծի տեսքի: Նախագիծն այստեղ:

Оставьте комментарий