Թատրոնի ընտրությամբ գործունեություն

Ուսումնական ճամբարն ու Թատրոն-ավտոբուսը

Նկարագրությունը՝  Դեկտեմբեր ամսվա ընթացքում Թատրոն-ավտոբուսում ըստ նախապես կազմած գրաֆիկի և

նախանշված խաղացանկի տեղի էին ունենում թատերական ներկայացումներ: Ընթացքում արդեն հասկանալի էր, որ հանդիսատես երեխաները սիրում են դիտել մեր ներկայացումները, իսկ դերասան-սովորողները սիրով խաղում են ամեն անգամ նորանոր իմպրովիզներ անելով և ուրախ լինելով իրենց արածով: Բացի դա հետաքրքրվածություն առաջացավ նաև դասավանդողների շրջանում՝ այցելել մեզ, ինչի համար լավագույն շրջանը կրթական ճամբարն է: Մեր խաղացանկն է, որը կհամալրվի ճամբարի ընթացքում, «Պոչատ աղվեսը» ներկայացումը «Մրջունիկներ» թատերախմբի կողմից-Անի Ղարաբեկյան, «The Baby Elephant»/Փղիկը և «The Little Red Riding Hood»/Կարմիր գլխարկը-Աննա Գանջալյան: Պատմում են սովորողները, Լուսինե Սարգսյանի հեղինակային ռադիոյի շրջանակներում:

Նպատակը՝ փոխայցելություններ, Սովորող-սովորեցնեղ կրթական նախագծերի իրականացում՝ օտարալեզու թատրոնի միջոցով անգլերենի ուսուցում, հայկական հեքիաթի ուսուցում, ծանոթացում ստվերների թատրոնի հետ:

Խնդիրները՝ կազմել խաղացանկի գրաֆիկ և խաղալ ներկայացումներ, հաշվի առնելով, որ Թատրոն-ավտոբուսում տեղավորվում են 30 հանդիսատես

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ, Թատրոն-ավտոբուս

Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ

Օրը, ժամը՝ յուրաքանչյուր

երկուշաբթի (15, 22, 29 ), ժամը՝ 12:00-ին

ուրբաթ (19, 26 ) ժամը 12:00-ին

        

Վերջնարդյունք՝ պատումներ, տեսաձայնագրություններ, ֆոտոպատումներ

Оставьте комментарий